Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր էջում գրել է.
Դեռևս որոշ ժամանակ առաջ Իսրայելի կողմից Լիբանանի ռմբահարումները փառաբանող Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան սկսել է հակաիսրայելական արշավ:
Այժմ նույն կերպ ռմբահարվում և նվաճվում է Սիրիան՝ այն նույն Սիրիան, որի համար պատասխանատվությունն արդեն ոչ թե Իրանինը կամ Ռուսաստանինն է, այլ էրդողանական վարչախմբինը։
Տարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում, և մեզ դեռ շատ անակնկալ վերադասավորումներ են սպասվում։
Հ.Գ. Ռուսերեն տեքստի խտապատկերը Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկից է









