Foto

Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը ժամանել է Մոսկվա, Ռուսաստանը նրան ապաստան է տրամադրել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Կրեմլի աղբյուրը: Նա ժամանել էր իր ընտանիքի անդամների հետ։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ զինված ընդդիմության առաջնորդները Ռուսաստանին երաշխավորել են Սիրիայում ռազմակայանների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: