Foto

Հայաստանի կառավարիչները իրենց կողմից նշանակված մարդկանց սարքել են գործիք և օգտագործում են․ Հենրիխ Դանիելյան

«2018 թվականից ի վեր Հայաստանի կառավարիչների մոտ ամեն ինչ կեղծ էր: Կեղծ հայրենասիրություն, կեղծ ժողովրդականություն, կեղծ բարեկամություն, կեղծ թիմային արդարություն:

Հայրենասիրության քողի տակ հանձնեցին Արցախը և Հայաստանի տարբեր հատվածներ, հրաժարվեցին Արարատից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, Հայոց պատմությունից և մեր ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանությունից։

Ժողովրդավարության քողի տակ սպանեցին, ձերբակալեցին, կալանավորեցին, սնանկացրին իրենց ընդդիմախոսներին։

Բարեկամության քողի տակ փչացրին և ջախջախեցին տարիներ ի վեր քարը քարին դնելով ստեղծված հարաբերությունները մեր դաշնակիցների և բարեկամների հետ։

Թիմային արդար հարաբերությունների քողի տակ «փուռը տվեցին» տասնյակ իրենց կողմից նշանակված նորմալ մարդկանց, իսկ մյուսներին սարքեցին գործիք և օգտագործեցին ու շարունակում են օգտագործել որպես մասնավոր դատավոր, մասնավոր քննիչ, մասնավոր դատախազ և մասնավոր ոստիկան»։