Foto

Բայդենը հայտնել է, որ համագործակցում է ՀԴԲ-ի հետ քաղաքական գործիչներին ուղղված սպառնալիքների հետ կապված

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ իր վարչակազմը համագործակցում է ՀԴԲ-ի հետ՝ կապված այն բանի հետ, որ այս շաբաթ պայթյունի սպառնալիքներ են հնչեցվել օրենսդիրների եւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության մի քանի անդամների հասցեին, տեղեկացրել է Reuters-ը։

Բայդենը Մասաչուսեթսում լրագրողներին հայտնել է, որ նշում է Գոհաբանության օրը եւ ասել, որ ակնկալում է նորից խոսել Թրամփի հետ անցումային շրջանում։

Ռոդ Այլենդից Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ներկայացուցիչ Սեթ Մեհեզիները ուրբաթ հայտնել է, որ իրեն սպառնացել են իր տան մոտ ռումբ պայթեցնել այն բանից հետո, երբ Քոնեկտիկուտից վեց օրենսդիր դեմոկրատներ տեղեկացրել էին  նման սպառնալիքների մասին Գոհաբանության օրը։

Օրենսդիրների խոսքով՝ իրավապահ մարմինները պայթուցիկ ոչ մի սարք չեն հայտնաբերել դեպքերից յուրաքանչյուրում։ Երեքշաբթի եւ չորեքշաբթի սպառնացել էին Թրամփի կողմից ընտրված ԱՄՆ պաշտպանության նախարար Փիտ Հեգսետին եւ շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար Լի Զելդինին։

Իրավապահ մարմինների փորձագետները հայտնել են, որ սա հետապնդման ձեւ է, որն ավելի հաճախ օգտագործվում է հայտնի անձանց դեմ։

Հիշեցնենք, որ հուլիսին Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ էր կատարվել։ Նրա վրա կրակել էին մերձակա շենքի տանիքից, վնասվել էր նրա ականջը։

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերին. տղամարդը  մեղադրվել է սպանության փորձի մեջ այն բանից հետո, երբ հրացանով կանգնած է եղել Թրամփի գոլֆի դաշտերից մեկի մոտ Ֆլորիդայում