Սիրիայում հակամարտության կարգավորման Աստանայի գործընթացի երաշխավոր երեք երկրներն են Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: Հիմա, երբ թուրքական պրոքսի խմբավորումները հարձակում են սկսել դեէսկալացիայի գոտիների ուղղությամբ ու հասել են Հալեպի մատույցներին, Ռուսաստանից ու Իրանից տարօրինակ հայտարարություններ են հնչում, թե ահաբեկչական խմբավորումները վտանգում են, դրանց դեմ պայքարը պետք ա շարունակվի, դա ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության դեմ և այլն:
Սակայն ոչ Թուրքիայի անունն է շոշափվում, ոչ էլ Թուրքիայից արձագանք կա Սիրայում տեղի ունեցող իրադարձություններին:
Ո՞րն է «նամակիս բուն իմաստը». թուրքը մնում է թուրք, եթե նեղն ընկավ՝ ոտներդ կլիզի, որտքի կանգնեց՝ գլուխդ կկտրի:
Ռուսաստանին նոր հակամարտության մեջ քաշելու համար հավաքական Արևմուտքը Թուրքիայի պես դաշնակից ունի, որը հիմա ռուսամետություն է խաղում: Վաղը, երբ Ռուսաստանի վրա կրակվեն ուկրաինական, վրացական ու մոլդովական վերջին փամփուշտները, Թուրքիան է ասպարեզ գալու: Բայց թուրքերն իրենց ծառայությունների դիմաց միշտ բոնուսներ են ուզում, այդ թվում՝ Հայաստանը: Հիմա Ռուսներից են ուզում՝ գազը Եվրոպա հասցնելու դիմաց, վաղը Արևմուտքից են ուզելու՝ Ռուսաստանի դեմ գործելու դիմաց:
Իսկ Հայատանի իշխանությունները Հովիկ Աղազարյան են քշում, իրենց համար Թուրքիան ՕԿ է ցանկացած դեպքում: