Դեռ 2023թ-ի մարտի 14-ին տված իր ասուլիսում
վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։
Դե իհարկե, դրանից հետո բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին և նրանց մեղադրանք
առաջադրվեց կոռուպցիոն գործարքներ համար։ Օրինակ՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի
Իսպիրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ևս մեղադրանք է առաջադրված։ Այս պահին
դատարաններում քննվում են նաև ԿԳՄՍ և առողջապահության փոխնախարարների վերաբերյալ քրեական
վարույթներ և այլն։ Այս կամ այն ձևաչափով բարձրաձայնվում են նաև այլ կոռուպցիոն գործարաքների
մասին՝ օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր անվան հետ կապվող շինարարական ընկերությունը
մշտապես հաղթում է ալֆալտապատման բոլոր մրցույթները, ԱԺ նախագահ Հովիկ Աղազարյանի
որդու գործով զանգահարում են Քննչակ կոմիտեի նախագահին։ Կորոնավիրուսի ընթացքում չարաշահումների
համար պատասխանատվությունից խուսափելու ելքեր գտվեցին առողջապահության նախկին նախարար
Արսեն Թորոսյանի և Տիգրան Ավինյանի համար: Բազմաթիվ են դեպքերը, երբ ՔՊ-ական պատգամավորների,
համայնքապետերի կոռուպցիոն գործարքների մեջ հայտնվելու փաստերն արժանանում են ամենամեղմ
գնահատականին։
Այսօր մամուլում հայտնված դեպքն էլ բացառություն
չէ։ Բենզալցակայանի նախկին աշխատակից,Դիլիջանի քաղաքապետ, անձնական գործերում «սեռ»-ի
դիմաց «արու» գրած Դավիթ Սարգսյանը վարչական տուգանքի է ենթարկվել այն բանի համար,
որ կասկածելի աճուրդներով շուկայականից զգալի էժան գներով և հրատապ կարգով Դիլիջան
քաղաքից հող է վաճառել հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Նա 2024թ. մայիս-հունիս
ամիսներին համայնքային հողերից 1650 քմ՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման
նպատակով, 11 մլն 550 հազար դրամով վաճառել է եղբորը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
վարույթ է հարուցել և վարչական տուգանք սահմանել՝ 300 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր ոչ յուրային Տարոն Մարգարյանի նկապտամամբ քրեական վարույթ է նախաձեռնված, և հանրային մեղադրողը պահանջում է պատիժ՝ ազատազրկման ձևով։ Օձունի համայքապետը ձերբակալվել է գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրում տվյալ թաքցնելու կասկածանքով: Նույն՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում, օրերս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը: Ձերբակալված է նաև Բերդի նախկին համայնքապետ, «Զորավոր համայնք» դաշինքի ղեկավար Հարություն Մանուչարյանը՝ ինքնակամ շինության հետևանքները չվերացնելու դեպքի առթիվ։
Այս շարքը կարելի անվերջ շարունակել,
բայց ընդհանուր գիծը մեկն է՝ յուրայինները, որոնք դեռ հնազանդ են համակարգին, կարող են
ամենաշատը տուգանվել, իսկ ընդդիմադիրները, և հատկապես «նախկինները», պետք է պատժվեն
օրենքի ողջ խստությամբ։ Ահա այսպես էլ վերացված է համակարգային կոռուպցիան։ Տեսնես
վարչապետը ո՞ր համակարգը նկատի ունի և ո՞ր երկրի մասին էր խոսում ոչ հեռավոր 2023թվականաին։