«Իշխանությանը դեռևս հաջողվում է կառավարել հանրային տրամադրությունները․ կհիշեք՝ երբ փորձում էին հարկել արտագնա աշխատաքնի մեկնողներին, Գեղարքունիքի մարզում ունեցանք բողոքի ալիք, որոշ ժամանակով հետաձգվեց այդ օրենքի դրույթի կիրառումը։ Իշխանությունը, երբ տեսնում է, որ սոցիալական բունտ է հասունանալու, ժամանակավորապես հետաձգում է այդ նախաձեռնությունները կամ բաժանում է փուլերի։ Օրինակ՝ մասնագիտական ծառայությունները ավելացրած արժեքի հարկով հարկելու օրենսդրական նախաձեռնությունը բաժանեց երկու փուլի։ Փաստաբաններինն ավելի շուտ օրենքի տեսք տվեցին, քան հաշվապահներինը. բաժանում են փուլերի, մասերի, որ միասնականությունը ջլատեն և կարողանան արդյունավետորեն կառավարել։
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավ իրականացնել, հետևաբար, սոցիալական բունտի տանող նախաձեռնությունները կարող է և հետաձգեն»,- «Հարցեր կան» հաղորդմանը նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։