Բրիտանական HSBC բանկը դադարեցրել է վճարումների ընդունումը Ռուսաստանի եւ Բելառուսի ֆիզիկական անձանցից։ Բանկը հաճախորդներին ծանուցում է ուղարկել, որում նաազգուշացրել է, որ արգելքը վերաբերում է ֆիզիկական անձ հաճախորդներին եւ մտցվել է երկու երկրներից ցանկացած մուտքի գործողության համար, տեղեկացրել է Reuters գործակալությունը։
2023թ. ամռանից HSBC-ն արդեն դադարեցրել է վճարումների սպասարկումը ռուսական ընկերությունների համար, որոնք օգտագործում էին նրա հոնկոնգյան մասնաճյուղը Ասիայի հետ գործողությունների համար, տեղեկացրել է DW-ն։ Սահմանափակումները մտցվել էին այն բանից հետո, երբ Հոնկոնգ էին այցելել ամերիկացի պաշտոնյաներ՝ պահանջելով դադարեցնել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարումները ՌԴ։
HSBC-ն չի բացատրել նոր արգելքի պատճառները, բայց որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը խստացրել է ֆինանսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ «սեւ ցուցակներում» ներառելով 50 ռուսական բանկեր, այդ թվում պետական «Գազպրոմբանկը»։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաեւ նախազգուշացրել է վարկային կազմակերպություններին ողջ աշխարհում հնարավոր պատասխան միջոցների մասին ռուսական «SWIFT անալոգի»՝ ՌԴ ԿԲ Ֆինանսական տեղեկությունների փոխանցման համակարգի հետ համագործակցելու դեպքում։ 2024թ. ամռանից այն գտնվում է եվրոպական պատժամիջոցների տակ։ Համակարգը, որին, ինչպես տեղեկացրել է ՌԴ ԿԲ-ն, միացել են բանկեր 20 երկրներից, օգտագործվում է պատժամիջոցները շրջանցելու համար, նշել են ԱՄՆ ֆիննախում։