Foto

Թուրքիայի եւ եւս չորս երկրների բանկերը դադարեցրել են ռուսական վճարային համակարգի քարտերի սպասարկումը

Թուրքիայի, ԱՄԷ, Հունգարիայի, Գերմանիայի եւ Թաիլանդի բանկերը դադարեցրել են ռուսական UnionPay վճարային համակարգի բանկային քարտերի սպասարկումը, որոնք թողարկել է ռուսական «Գազպրոմբանկը», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 21-ին տեղեկացրել է հակառուսական նոր պատժամիջոցների փաթեթի մասին, որի մեջ մտել են տասնյակ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, այդ թվում «Գազպրոմբանկը», որի վրա նախկինում պատժամիջոցները չէին տարածվում։

Վարկային կազմակերպությունը հաճախորդներին տեղեկացրել է, որ UnionPay քարտերի աշխատանքի դժվարություններ ունի արտասահմանում, եւ խորհուրդ է տվել առաջիկայում հանել կանխիկ գումարը։