Զորահավաքի անցկացման մասին խոսք չի եղել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Զորահավաքի մասին ոչ մի խոսակցություն չկա»,- ասել է նա։
Ավելի վաղ Կրեմլում ընդգծել էին, որ զորահավաքի պահանջ Ռուսաստանում չկա, զինված ուժերում հաջողությամբ շարունակվում է կամավորականների հավաքագրումը պայմանագրային հիմքով։