Foto

ՔՊ-ն բառացիորեն տապալեց գերիների վերադարձի մասին մեր նախաձեռնած՝ Ազգային ժողովի հայտարարության ընդունումը. Հայկ Մամիջանյան

Ավարտին է մոտենում Բաքվում անցկացվող COP29 գագաթնաժողովը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այս միջոցառումից մեկ կարևոր արձանագրում է արել:

«ՔՊ-ն բառացիորեն տապալեց գերիների վերադարձի մասին մեր նախաձեռնած՝ Ազգային ժողովի հայտարարության ընդունումը: Ու թող հեքիաթներ չպատմեն՝ հայտարարության տեքստը մշակելիս մենք հատուկ ընտրել ենք այնպիսի ձևակերպումներ, որոնք առնչություն չեն ունենա ներքաղաքական գործընթացների հետ:

Կրկնում եմ՝ հայտարարության մեջ ներքաղաքական քննադատություն չկար:

Այլ կերպ ասած՝ Եվրոպական խորհրդարանի ու մի շարք երկրների պատգամավորներ հայտարարություններ են տարածել մեր գերիների վերադարձի պահանջով, իսկ մեր Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը այն տապալեց:

Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավելի պոկեք:

Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել.․․

Աթոռ, աթոռ, աթոռ՝ էտ ա ձերը»,- Facebook-ում գրել է Մամիջանյանը: