Foto

Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ դադարեցնում է պատգամավորական լիազորությունները:

ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն էլ հայտարարել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

Ծրագրի իրականացման արդյունքում հաջորդ տարվանից Երանոսի շուրջ 600 տնտեսության տնամերձ հողամասեր ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին և անկորուստ։