ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտներին, նաև ռազմական օդանավակայաններին, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և հրետանու միջոցով խոցվել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները և էներգետիկ օբյեկտները, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը, ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստման, ուսուցման կենտրոնները, անօդաչու թռչող սարքերի պահեստները, ջախջախիչ հարված է հասցվել հակառակորդի կենդանի ուժին և զինտեխնիկային՝ 135 շրջաններում»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։