Foto

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Ուշագրավ հանդիպում է Մոսկվայում անցկացրել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը։

Նա ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռոլան Գալարագի հետ։

Այդ մասին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից են հայտնում։

Նշվում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ու ՌԴ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Գալարագը քննարկել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև փոխգործակցությանը վերաբերող  հարցերի լայն շրջանակ։

«Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության խորացման գործընթացում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, որն արտահայտվում է տարբեր ոլորտներում համագործակցությամբ»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում։