Foto

Տարադրամի փոխարժեքներն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 13-ին, կազմել է 387.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.49 դրամ (աճել է 0.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  493.90 դրամ (նվազել է 2.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.94 դրամ (նվազել է 0,01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386,5 դրամով, վաճառվում է 388.75-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 404-410 դրամով, վաճառվում է 415-420 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.47-3.92 դրամով, վաճառվում է 3.99-4.44 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389 դրամով:

Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 415 դրամով:

Ռուբլին գնվում է 3.90 դրամով, վաճառվում է 4.00 դրամով: