Foto

Ռուսաստանը հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրա (լուսանկարներ)

Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 13-ին, Ռուսաստանը KN-23/KN-24/Iskander-M տիպի թևավոր և բալիստիկ հրթիռներով ու Shahed տիպի անօդաչու սարքերով հարձակվել է Կիևի վրա։ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են մի քանի հրթիռ և մինչև տասը անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է KMVA տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ ռուսական բանակը վերջին 73 օրվա ընթացքում առաջին անգամ համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված է հասցրել Կիևին։

Կիևում ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։ 

 

   
Աղբյուրը ՝ Lurer.com