Մինչ ՔՊ ողջ թիմը մտածում
էր, թե վարչապետը ներել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պահվածքն ԱԺ-ում,
երևան եկան պատժիչ մեխանիզմները։ Ուղիղ Քյարամյանին մեղադրելու, խարազանելու փոխարեն
նրա դեմ միանգամից երկու նախագիծ բերվեց ԱԺ։ Հաշվի առնելով Քյարամյանի պաշտոնը և այն
տեղեկատվությունը, որին ի պաշտոնե տիրապետում է նա, Փաշինյանը խելացի գտնվեց և առաճակատման
չգնաց։ Կա նաև այլ պատճառ՝ կադրերի սղություն։ Թիմում Քյարամյանին փոխարինող գտնելը
հեշտ չէ, բայց եթե ներեն, ապա չկա երաշխիք, որ հետո էլ իրեն նույն կերպ չի պահի։ Ուստի
ԱԺ այսօրվա հերթական նիստի օրակարգում ներառված
է Քյարամյանին վերաբերող երկու նախագիծ։
Մեկով քննչական մարմինների
ղեկավարների և նրանց տեղակալների համար կսահմանվի կարգապահական պատասխանատվության հատուկ
մեխանիզմ, քանի որ նշված մարմինների ղեկավարներին և տեղակալներին կարգապահական պատասխանատվության
ենթարկելու հատուկ կարգավորումներ սահմանված չեն եղել մեր օրենսդրությամբ: Երկրորդով՝
ԱԺ-ն ուզում է օրենքով իրեն հաշվետու դարձնել ՔԿ, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներին,
այնպես, ինչպես հաշվետու են Գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ՀՌՀ նախագահը և այլ պաշտոնյաներ։
Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և մի խումբ ՔՊ-ականներ։ Կարելի ասել,
որ Փաշինյանին պատժի օպտիմալ տարբերակն առաջարկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ապա
իր ուսերին է վերցրել դրա իրագործումը։ Այսպես Ալեն Սիմոնյանը նոր դիվիդենտներ է վերցնելու։
Միաժամանակ Քյարամյանը հաշվի կառնի, որ այսուհետ հաշվետու է լինելու ԱԺ-ին՝ մի կառույցի,
որի ղեկավարն Ալեն Սիմոնյանն է։ Մյուս կողմից էլ միայն Քյարամյանի կողմը սլաքները չուղելու
պատրվակով նախագծում ներառում են նաև Հակակոռուպցիոն կոմիտեին և վերջինիս ղեկավար Սասուն
Խաչատրյանին։ Գոցե մի օր նա էլ որոշի ԱԺ-ում ոչ այնքան կոռեկտ վարք դրսևորի։
Նախագծի այս տարբերոկով
նաև Նիկոլ Փաշինյան- Արգիշտի Քյարամյան հարաբեությունները չեն վատթարանա, քանի որ Փաշինյանը
հրապարակային պաշտպանել է Քյարմյանին, թիմակիցներին հորդորել է լռել և նրա դեմ հարցազրույցներ
չտալ և այլ, իսկ նախագիծը կարող է ներկայացնել, որպես չարիաց փոքրագույն։ Դրա դիմաց
էլ Քյարամյանը կշարունակի նույն հնազանդությամբ, բայց կրկնակի զգոնությամբ աշխատել։









