Foto

Ֆիլիպիններում մոլեգնում է «Տորաջի» թայֆունը

«Տորաջի» թայֆունը հասել է Ֆիլիպինների հյուսիս-արևելյան ափերին և հարվածել արշիպելագի խոշորագույն կղզու ՝ Լուսոնի Աուրորա նահանգին, հաղորդում է AP-ն:

Թայֆունի ազդեցության գոտում քամու առավելագույն արագությունը կազմել է 36 մ/վ: Օդերևութաբանները նախազգուշացնում են հորդառատ քամիների և տեղատարափ անձրևների մասին: Հյուսիսային ափին փոթորկի ալիքների բարձրությունը կարող է հասնել 3 մետրի:

Նախօրեին իշխանությունները հարկադրաբար տարհանել են 2,5 հազար բնակչի: Բացի այդ, փակվել են դպրոցներն ու գրասենյակները, չեղարկվել են լաստանավային չվերթները, ինչպես նաև ներքին ավիաչվերթները ռիսկային գոտու նահանգներում:

«Տորաջին» Ֆիլիպիններում վերջին մեկ ամսվա ընթացքում չորրորդ թայֆունն է: