Ագրեսոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ ստիպել են Փաշինյանին ասել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», և նա շարունակելու է դա ասել։
«Թշնամուն (նկատի ունի Հայաստանին- խմբ.) ստիպել ենք կապիտուլյացիայի ակտ ստորագրել։ Թշնամին, ով դեռ 2019-ին Ստեփանակերտում (Ալիեւն օգտագործել է ադրբեջանական տարբերակը-խմբ) ասել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, ու վերջ» (նման հայտարարությամբ հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը- խմբ.), հենց մենք նրան ստիպեցինք այսօր ասել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», և նա շարունակելու է դա ասել՝ ոչ իր կամքով»,- հայտարարել է Ալիեւը՝ նոյեմբերի 9-ի կապակցությամբ իր հայտարարության մեջ։









