Foto

Ինչո՞ւ է ՔՊ-ն Գյումրիում գնում նոր արտահերթ ընտրության կամ մի գնադակով՝ մի քանի նապաստակ

Գյումրի համայնքի ավագանու  «Քաղաքացիական պայմանագիր» խմաբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ առաջիկա ավագանու նիստում խմակցությունը չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին:

Ըստ նրա՝ քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:

Ինչո՞ւ ՔՊ ամեն ինչ արեց, որ դաշինք կազմի, հետո տարբեր քայլերով ստիպեց, որ իշխող ուժը հրաժարվի իր մանդատներից՝ ընդհուպ մինչև քրեական և քաղաքացիական վարույթներ և դրանց կարճումներ, սկայն հանկարծ որոշեց գնալ նոր ընտրության։ Հաշվի առնելով մյուս քաղաքների ընտրությունների արդյունքները և դրաց հետևանքները՝ որտեղ ՔՊ-ին չէր հաջողվել հաղթանակ տանել, կարելի է մի քանի եզրահանգման գալ։

Տևական ժամանակ կալանավորված էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և մինչ այժմ էլ նրա նկատմամբ տարբեր քրեական հետապնդումները չեն դադարում։ Ավելի քան 2,5 տարի կալանավորված էր Վանաձոր համայնքի ընտրված թեկնածու Մամիկոն Ասլանյանը, ռեպրեսիաներից անմասն չմաց նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը և այլն։

Այդքան իշխանության ձգտող և դրա համար ամեն բանի պատրաստ իշխանությունը հենց այնպես նոր ընտրության չի գնա, եթե չունենա սեփական շարժառիթը։ Եթե հաշվի առնենք, այն, որ իշխանությունը պահելու համար թշնամի պետությունների հետ և նրանց պարտադրանքով կատարում են քայլեր, որոնք, մեղմ ասած, չեն սպասարկում հայկական օրակարգը, ապա հանուն ժողովրադավորության նոր ընտրության գնալն իրենց այդքան էլ հատուկ չէ։

Այն, որ իշխանությունը ցանկանում է գնալ արտահերթ ընտրության ամբողջ երկրի տարածքում, նույնիսկ իրենք՝ ՔՊ-ականները, չեն թաքցնում, բացի այդ, դա պետք է Ալիևին և Էրդողանին, որպիսի վստահ լինեն, որ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել և իրենց ասած «ռևանշիսատական» ուժերը դեռ երկար երկիրը չեն կառավարի։ Ուստի կարիք կա ամրապնդել դիրքերը և մրցակիցներին ժամանակ չտալ՝ հավասար պայմաններում քարոզարշավ իրականացնել։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախ պետք է համայնքային հարցերը կարգավորել, ամրապնդել դիրքերը բոլոր օղակներում, իսկ Գյումրին ՀՀ երկրորդ քաղաքն է, բայցի այդ աչքի է ընկնում իր ընդդիմադիր կեցվածքով, ինչն ապացուցեց համայնքային նախորդ ընտրությամբ։

Հիմա ՔՊ-ն պատվիրակներ է ուղարկելու՝ նոր ընտրություններում հաղթանակ գրանցելու համար։ Ինչ խոսք, այսպես իշխանությունը, նույնիսկ վատագույն սցենարում է դիվիդենտներ շահում։ Եթե այնպես ստացվի, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում չհաջողվի կրկին վերարտադրվել, ապա խոշոր քաղաքներում դեռ կշարունակի իշխել։  Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցան 2023-ին և եթե 2026թ-ին կամ դրանից շուտ ՔՊ չկարողանա վերարտադրվել, ապա Երևան քաղաքը կշարունակի կառավարել։ Հիմա էլ, եթե ՔՊ-ն Գյումրիում թեկնածու առաջադրի, ապա կպաշտոնավարի մինչ առկա ժամկետի ավարտը, իսկ նոր ընտրության դեպքում ժամկետը կհաշվարկի սկզբից։ Հիմա վերարտադրվելու հիանալի ժամանակ է։ Եթե այս սցենարը հաջողվի, ապա շուտով նոր արտահերթ ընտրության կգնա նաև Վանաձոր քաղաքը և այլն։ Գյումրիում փորձելը շահավետ է, քանի որ այստեղ ՔՊ-ն միևնույն է իշխանության չէր, իսկ փորձից հետո գուցե լինի: Մյուս քաղաքներում կորցնելու ավելի շատ բան կա, քան Գյումրիում։

Հիմա ընտորթյան գնալով ՝

1․ ժողովրդին կապացուցի, որ ժողովրդավար է

2․ Արտաքին ուժերին կապացուցի, որ անկախ ամեն ինչից դեռ վստահություն ունի երկրում

3․ ՀՀ երկրորդ քաղաքում լիակատար իշխանություն կձեռքբերի

4․ Նոր խորհրդարանական ընտորություններում ամուր թիմ կունենա

5․ Եթե նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձախողվեն՝ տևական ժամանակ կշարունակի իշխել ՀՀ երկրորդ քաղաքում։

6․ Եթե պարտվի, միևնույն է ոչինչ չի կորցնի, քանի որ, այսպես թե այնպես, Գյումրիում իշխանություն չէր։

Հեղինակ: Աննա Ավետիսյան