Foto

Ինչպե՞ս քողարկել սեփական ապիկարությունը կամ հայտնի մեղավորները

Պաշտոնական վիճակագրությամբ՝ անցած տարվա համեմատ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է 7 տոկոսով, և այդ նվազումը տեղի է ունեցել հիմնականում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թվի անկման հետևանքով, որը, սակայն, կազմում է ընդհանուր թվի 43 տոկոսը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս հարցում շատ հայտնի մեղավորներ է գտել՝ նախկինները և Ռուսաստանը։

«Հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ զբոսաշրջային հոսքեր Հայաստան չեն եկել: Օրինակ` որոշ ռուսական հեռուստաալիքներով նշվում էր, որ 200 հազար մարդ Երեւանի փողոցներում հանրահավաքի է մասնակցում, սա մարդկանց գուցե վախեցրել է»,- հայտարարել է Գևորգ Պապոյանը:

Սովորաբար, ցանկացած երկրում ընդունված է, որ եթե այս կամ ոլորտը կաղում է, ապա պատասխանատվությունը կրում է դրա ղեկավարը։ Քաղաքական հետևանքն էլ, կախված խնդրի լրջությունից, լինում է պաշտոնանկությունը։ Զբոսաշրջության համար պատասխանատու կառույցն այլ երկրում կհայտարարեր, որ ունեն թերացումներ, պետք է շտկել, հասկացել են, որ այս ուղղությունը կվերցեն հատուկ ուշադրության տակ՝ մինչ տարաեվեջ կփորձեն արդյունք փոխել և այլն։ Ցավոք «նոր» Հայաստանում այդպես չի չղել, նույնիսկ ավելի ողբերգական դեպքերում։ Պատերազմում պարտություն, մոտ 5000 զոհ, 10 000 վիրավոր, 120 000 տեղահանված, 12 500 քառ կմ կորցված Արցախ, մոտ 500 քառ կմ օկուպացված տարածք՝ ՀՀ ինքնիշխան տարածքից, տապալված խաղաղության օրակարգ և այլն, ու մեղավորը նախկիններն ու Ռուսաստանն են։ Զբոսաշրջության անկումն ի՞նչ է, որ մեղավոր չլինեն այդաքան մեղքերի մեջ։ Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատասխանտու է, բայց մեղավոր չէ։ Իսկ թե պատասխանատվությունն ինչպես է արտահայտվում, դա գոնե հայ ժողովրդի մեծամասնության համար հասկանալի չէ։

Եթե ՌԴ մեկ ռեպորտաժը 7 տոկոսով կրճատել է ՀՀ զբոսաշրջության թիվը, ապա վախենալու է պատկերացնել, թե երկրի ոլորտային կառավարման համակարգն ինչքան երերուն է։ Եթե այդպես լիներ, օրինակ՝ պատկերացնենք, որ մեկ ռեպորտաժով ԱՄՆ-ում ինչ-որ քաղաքական իրողություն փոխվեր կամ էլ Ուկրանիան որշեր պատերազմի մարտավարություն փոխել և այլն։ Եթե այս տրամաբանությունը գործի դնենք, օրինակ՝ մեկ տասնյակ ռեպորտաժով ՌԴ-ն կարող է ՀՀ-ում հեղափոխություն իրականացնել կամ ցանկացած հարցով իր կամքը թելադրել։

Եթե ընդդիմության հանրահավաքները, վարչապետի գնահատմամբ, երեկոյան զբոսանք հիշեցնող ինչ-որ բան են, ապա ինչպես կարող է 7 տոկոսով ազդել զբոսաշրջության վրա։ Իսկ գուցե ազդում է ավելի շատ այն, որ ԱՄՆ կամ Ֆրանսիայի  դեսպանատները պարբերաբար կոչ են անում իրենց քաղաքացիներին՝ չայցելել ՀՀ սահմանամերձ բնակավայրեր։ ՀՀ-ում միայն Կոտայքի մարզն է, որ սահմանամերձ չէ, իսկ հիմնական տուրիստական ուղղություններն են Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը և Տավուշը։

Սյունիքից այս պահին թշնամին օկուպացրած է պահում  կարևորագույն բարձունքները, որն անվտանգային խնդիրներ է ստեղծում նույնիսկ ճանապարհների առումով՝ Գորիսն ուղիղ թշնամու թիրախում է, Գորիսից Կապան հասնելու համար նախկինում անհրաժեշտ էր 10-15 րոպե, հիմա շրջանցող ճանապարհը մոտ 3 ժամ է։ Մեծ մեքենաներն էական անհարմարություն են ստեղծում Տաթևի ոլորանների համար և ճոպանուղի և վանական համալիր հասնելը էական խնդիր է  զբոսաշրջիկների համար։ Վայոց ձորի Ջերմուկ քաղաքը, որ Հայաստանի տուրիստական այցեքարտն է, կրկին թշնամու թիրախում է։ Գերարքունիքում Սևանա լիճն է թիրախում, Տավուշում «անվտանգ» սահմանազատման արդյունքում ամենաքիչ զբոսաշրջիկներն ենք ունենցել և այլն։ Սրա մասին ոչ թե ռուսական դեսպանատունն է հարտարարություններ տարածել, այլ՝ Արևմուտքի երկրները։ Բացի այդ, զբոսաշրջիկները նաև ադրբաջանական մամուլ կարդալու հնարավորություն ունեն, որտեղ հայտարարվում է, որ Երևանն Արևմտյան Ադրբեջան է։ Սա անվտանգային խնդիրն է, իսկ մյուսը՝ ոլորտային է։

Զբոսաշրջության զարգացման համար ամենասովորական պայմանները ՀՀ-ում ճոխություն են թվում։ Ամենասավորական պայմաններն անգամ չկան՝ Երևանի հարակից որոշ տարածքներից այն կողմ նույնիսկ որակյալ ինտերնետ ծածկույթ չկա, չկան  տուր քարտեզներ, պատմամշակությաին վայրերում բացակայում են միջազգային լեզուներով գրառումները, տեղադրված QR կոդերի մեծ մասը չի աշխատում։ Եկեղեցիներում զբոսաշրջիկների հարցերին պատասխանող մարդիկ չկան, նույնիսկ անգլերեն լեզվով տված հարցը չեն հասկանում։ Պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շատ վայրերի շուրջը վերածված է աղբանոցի։ Պետական մարկարդակով չի կարգավորվում զբոսավարի ծառայությունը, չկա տուրիստական ընկերությունների և մասնագետների լիցենզավորման համակարգ, բավարար տրանսպորտային ցանց։ Հաջողակ տուրիստական վայերն էլ միայն մասնավորի ձեռքում է, որը որպես բիզնես այն զարգացնում է, հետևում և կարգավորում առկա խնդիրները։ Օրինակ՝  Տաթևի վանական համալիրին իր ճոպանուղիով, Ծաղկաձորը, Հաղարծին վանական համալիրը և այլն։ ՀՀ ցանկացած մարզում սննդի և յուրահատուկ սպասարկման տարբերակներ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գտնել, սակայն ըստ տարբեր սանդղակների՝ տարածաշրջանում ամենաթակն է։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան