Թուրքիան ՄԱԿ-ին է փոխանցել մի նամակ, որը պարունակում է ավելի քան 50 երկրներից Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչ։ Այս մասին Ջիբութիում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Թուրքիայի և Աֆրիկայի միջև գործընկերություն» երկօրյա համաժողովի արդյունքներով։
«Նեթանյահուի կառավարությունը դարձել է համաշխարհային սպառնալիքի աղբյուր։ Ամեն առիթով մենք պետք է կրկնենք, որ Իսրայելին զենք վաճառելը նշանակում է մեղսակցություն նրա ցեղասպանությանը։ Այս ըմբռնմամբ մենք նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ին ներկայացրեցինք 52 երկրների և 2 միջազգային կազմակերպությունների կողմից ստորագրված համատեղ նամակ, որում կոչ է արվում Անվտանգության խորհրդին՝ ուղղված բոլոր պետություններին, դադարեցնել զենքի և զինամթերքի վաճառքը Իսրայելին»,- ասել է Ֆիդանը։









