Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ քիչ առաջ մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
ԿԸՀ-ից հայտնում են, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:
Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած անձինք ինքնաբացարկ էին ներկայացրել և դուրս եկել ցուցակից: «Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» 2022-ից կոալիցիոն հուշագրի հիման վրա Գյումրին ղեկավարում էին համատեղ, սակայն նախորդ տարի ՔՊ-ն խզեց դաշինքի հետ հուշագիրը:









