Հոկտեմբերի 27-ի արյունալի
և ամոթալից 35-րդ տարելիցին Եռաբլուրում՝ Սպարապետի շիրմից մի քանի մետր այն կողմ,
Երկրապահ կամավորների միության նախագահը հայտարարեց, որ կողմ է այսօր տեղի ունեցող սահմազատմանը, քանի որ
հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ ԵԿՄ հայտարարության տեքստին անծանոթ
ԵԿմ նախագահը, մոտ 10 րոպե տևած հարցազրույցում մի քանի անգամ կրկնեց, թե երկրապահը
շարունակում է Սպարպետի պատգամով առաջնորդվել, որ չի շեղվել նրա ուղուց և այլն։ Իսկապե՞ս․․․
Վազգեն Սարգսյանը պատգամե՞լ էր, որ մենք ադրբեջանցու դեմ կռվել չենք կարող։ Մի՞թե
Արցախի համար մարտնչող և անպարտելի բանակի հիմանադիր Վազգեն Սարգսյանը երբևէ իր զինվորին
կասեր, որ թշնամու դեմ չի կարող կռվել։
Եթե չի կարող կռվել,
ինչպես ԵԿՄ նախագահն է ասում, ապա ԵԿՄ անդամներն ինչո՞ւ են սահմանում, ինչո՞ւ են հայտարարում թե սահմանին զորք ունեն։ ԵԿՄ-ի գործը երկրի սահմաններն անառիկ պահելն է, բայց իրենց ղեկավարը հայտարարում
է, որ փաստացի դա չեն կարող անել։ Այդ տղաները, եթե սահման պահելու և կռվելու համար
չեն, ապա այնտեղ են, որ իրենց կյանքերի հաշվին զոհերի թի՞վն ավելանա։ Եթե չկռվի,
ինչպե՞ս հաղթի, ինչպե՞ս ուղղի կքած ողնաշարը, որն ամեն անգամ, այս կամ այն կերպ, կոտրում
է իշխանության ինչ-որ ներկայացուցիչ։
Սպարապետն իր հայտնի
կոչում ասում էր, որ իրեն երկրի համար կռվողներ և հաղթողներ են պետք, իսկ մահացողներ
ինքը շատ կարող է հավաքել։ Հիմա ովքե՞ր են Վազգեն Սարգսյանի հիմնադրած կառույցում՝ մարդիկ,
ովքեր վստահ են իրենց պարտությունո՞ւմ։ Ի՞նչ օրինակ է հիմա Սասուն Միքաելյանը ծառայում
երկիրը կյանքի գնով պաշտպանել ցանկացաղ տղաներին։
Երբ հրամանատաարն
է հրաժարվում իր զորքի ուժերին հավատալ, ապա ինչպե՞ս պետք է զինվոր ու սպան իրենք իրենց
հավատան, ինչպե՞ս քաղաքացին վստահ լինի, որ իր սահմաններն անառիկ են։
ԵԿՄ նախագահի խոսքում
մեկ այլ ուշագրավ միտք էլ կար։ Սահամանազատմանը կողմ է, միայն այն պատճառով, քանի որ
կարծում է, չենք կարող կռվել ադրբեջանցու դեմ։ Սրանով Միքաելյանը հստակ ընդգծում է,
որ սահմանազատում կոչվածը մեզ պարտադրված է և, եթե կարողանայինք կռվել, ապա չէինք համաձայնվի։
Սա ևս մեկ անգամ հաստատում է ընդդիմության այն թեզը, որը սահմանազատում կոչվածը և հետևաբար
դրա կանոնակարգը մեզ պարտադրված է, ստորագրվում է ուժի սպառնալիքով, որը հակասում է
միազգային իրավունքին։
Մեկ այլ դեպքում էլ
երկրի տարածքի նկատմամբ խառը թվեր է հնչեցնում, հավանաբար՝ նկատի ունենալով իշպանության
վերջերս բացահայտած 29743 քառ․ կմ-ը և նշում, որ գոնե դա ունենաք ու էլի Սպարապետ Վազգեն
Սարգսյանի անունը հնչեցնում ու խոսում հոկտեմբերի 27-ի բացահատման մասին։ Ո՞վ է թույլ
տվել Սասուն Միքաելյանին խոսել Սպարապետի, նրա ստեղծած կառույցի ու բանակի հնարավորությունների
մասին։ Այո՛ հայ ժողովուրդը՝ որը շարունակում է լռել, նույնիսկ այն ժամանակ, երբ բղավելու
պահն է․․․









