Ներկա պայմաններում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը խաչ կքաշի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հնարավորության վրա, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ԱՊՀ երկրների ԱԳՆ 2-րդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Նա այսպես է մեկնաբանել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի արտահայտությունը, որը շաբաթվա սկզբին ասել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ընթացիկ հանգամանքներում կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։
«Մենք մշտապես նախազգուշացնում ենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վտանգի մասին»,- ասել է Պոլիշչուկը։
Նա ավելացել է, որ այժմ այդ քայլը «խաչ կքաշի կարգավորման քաղաքական-դիվանագիտական հնարավորությունների վրա, անխուսափելի կդարձնի դաշինքի անմիջական ներգրավումը Ռուսաստանի դեմ մարտական գործողություններին եւ կհանգեցնի չկառավարվող թեժացման, որի պատասխանատվությունը լիովին կընկնի Կիեւի ռեժիմի կուրատորների վրա»։









