Երեկ ԱԺ նիստերի դահլիճից
հեռացվեց Անկախության հռչակագի վերաբերյալ հանրային լսումների մասնակից Ռուբիկ Հակոբյանը։
ՊՊԾ աշխատակիցները նրան հեռացրին նիստերի դահլիճից, իսկ ավելի ուշ ԱԺ մամուլի ծառայությունը
հաղորդագրություն տարածեց, ըստ որի Ռուբիկ Հակոբյանը հեռացվել է, քանի որ վիրավորել
է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Ինքը՝ Սիմոնյանը, նիստին ներկա չէր։ ՍԴ աշխատակազմի
նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանից Vesti.am-ը հետաքրքրվեց,
թե որքանո՞վ է գործողությունը համապատասխանում ԱԺ կանոնակարգ օերենքին։ «Կարծում եմ,
որ ԱԺ պարազբանումն արդեն հիմք է ԱԺ նախագահի նկատմամբ վարույթ սկսելու համար։ Վիրավորանքը
դա քաղաքացիաիրավական խնդիր է և եթե որևէ մեկը
վիրավորվում է, ապա դրա համար պետք է դիմի դատարան։ ԱԺ նախագահն ամենանուրբ հոգի ունեցող
պաշտոնյաներից է, ով դատարան արդեն 26 քաղաքացիական հայց է ներկայացրել վիրավորանքի
և զրպարտության մասով, այդ թվում դրանցից երկուսն իմ դեմ։ Սիմոնյանը չգիտեմ հիմա որտեղ
է, թուրքերի մո՞տ է, Ժնևո՞ւմ է, բայց փաստորեն հեռավար հետևում է ԱԺ նիստերին և կարգադրում
է, որ ԱԺ շենքից հեռացնեն մարդուն, ով իրեն չի գովել, չի ասել այսի՞նչ սիրուն ես դու․․․
կամ այդ ծառայողները, որ մարդուն հանեցին շենքից, իրենք գիտեն ի՞նչ են արել։ ՊՊԾ լիազորություններն
օրենքով սահմանված է և այնտեղ գրված չէ, որ ԱԺ նախագահին կամ իրա եղբայր Կառլենին վիրավորելու
համար պետք է մարդուն շենքից հանեն»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը։









