Foto

Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Դատարանը սահմանեց նաև 2 մլն․ դրամ գրավ։

Հիշեցնենք, որ նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։