Foto

Ե՛վ Փաշինյանը, և՛ Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունը որպես էթնիկ զտում. Խաչատրյան (տեսանյութ)

Այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Գլխավոր դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Եվ Նիկոլ Փաշինյանը և իր կառուցողական գործընկեր Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունները՝ որպես էթնիկ զտում և որպես ցեղասպանություն:

Եվ ահա դա է պատճառը թե ինչու ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, որովհետև ինքը վտանգ է մեր պետության համար, որովհետև իր շահերը և մեր ազգային շահերը իրարից տարամիտում են: Նիկոլ Փաշինյանը մեր պետականության հակառակորդն է»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը:

Վերջում Խաչատրյանն ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը բխուղ է Հայոց պետականության և ի սփյուռս աշխարհի հայության շահերից։ Ուստի Փաշինյանը պետք է հեռանա և իր դեմ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի