Foto

Մեկ օրում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ավազակության և խարդախության 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 6 հետախուզվող և 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։