Նրա պնդմամբ, Ղարաբաղյան հակամարտության ընթացքում «մշտապես կրակի
թիրախում են եղել խաղաղ բնակչությունը,
ենթակառուցվածքները, այգիներն ու դպրոցները։ Նորից հնչեցրել է վերջին շրջանում ալիևնյան ռեժիմի թեզերը, թե «ղարաբաղյան հակամարտության
հետևանքով անհետ կորել է շուրջ 4 հազար ադրբեջանցի»։
Ադրբեջանի ընդդիմությունն
էլ պաշտոնական Բաքվին է մեղադրում անհետ կործների ճակատագրի համար՝ պնդելով, որ 4 հազար
ադրդեջանցին սպանվել է հենց Ալիևյան ռեժիմի
կողմից և հարազատներից թաքցնում են։ Հատկապես վարձկանների դիերը թաքցնելը քաղաքական
խնդիր է և պաշտոնական Բաքում առաջին անգամ չէ, որ ստում է, ինչպես նաև մեկ անգամ չէ,
որ ապացուցել է՝ իր քաղաքացիների կյանքն իր համար արժեք չունի։ ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցել
է շուրջ 400 ադրբեջանցու ոսկորները դեռ առաջին
պատերզմից, որի մասին երբեք Ալիևը չի խոսել, ոչ մի պահանջ չի ներկայացրել, բանակցությունների
առարկա չի դարձրել։
Ակնհայտ է, որ սեփական զինվորների ու քաղաքացիների
մահվան մեջ մեղավոր Բաքուն, թաքցնելով իր իսկ ռազմական ու մարդկության դեմ կատարած հանցագործությունները՝ սեփական ժողովրդի նկատմամբ, փորձում է մեղքը գցել հայկական կողմի վրա:
Գուրբանովի մառազմատիկ
մեղադրանքների թվում հնչել է նաև շատ կարևոր մեկ այլ միտք․ «2020 թվականի նոյեմբերի
10-ի եռակողմ հայտարարությունից հետո ականների զոհ է դարձել 379 մարդ»: Սա էլ արդեն
հերքում է ՀՀ իշխանության այն միտքը, որ Արցախը պաշտպանված չի եղել։ Գուցե ՀՀ վարչապետի
համար Շուշին դժբախտ և դժգույն էր, բայց սահմանը փաստացի ականապատ էր և անվտանգ։ Այսքան զոհ
ունեն այն դեպքում, երբ յուրաքանյուր 15 գերու դիմաց Ալիևին էին տրամադրում ականապատ
տարածքների քարտեզներ։ Ճիշտ է, Ալիևը, Փաշինյանի
այս մարդասիրական քայլին ի պատասխան, մշտապես հայատարարել է, որ քարտեզները կեղծ են
և այլն, սակայն կիրառում է հենց դրանք։ Ալիևն ինքն էր հայտարարել, որ Արցախն ականազերծելու
համար իրենց առնվազն 30 տարի է պետք։ Այսինք՝ Արցախը պաշտպանված էր այս առումով։
2023թ-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո պարզվեց, որ Արցախում կար ահռելի քանակությամբ
զենք և զինամթերք, որը զիջվեց թշնամուն, թեև արցախցիներն ու կամավորները պատրաստ էին
կռվել, ՀՀ-ից էլ բազմաթիվ կամավորներ էին պատրաստ միանալ։ Ստացվում է, որ կար պաշտպանված
տարածք, զենք, մարտիկներ, ապա ի՞նչ՝ կռիվ տալու համար միայն քաղաքական կա՞մքն է բացակայում․․․
Ադրբեջանը տարբեր էպիզոդներով հենց դա է ակնարկում, երկու երկրների իշխանությունների
գործողությունները ևս դրա մասին են խոսում։









