Foto

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին։

Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 2-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ, միաժամանակ, Մոսկվան  ափսոսանք է հայտնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում  ՀՀ գործունեության շարունակական սառեցման համար։ 

«Կարծում ենք՝ ՀԱՊԿ-ն կարևոր դերակատարություն ունի ՀՀ անվտանգության ապահովման գործում, իսկ ԵԱՏՄ-ն՝ տնտեսության։ Բայց Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, ինքն է որոշում իր քաղաքականությունը»,- նշել է Մարիա Զախարովան։