Foto

ՍԴ-ն պետք է ասեր՝ այս Կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման. Արծվիկ Մինասյան

ՍԴ-ն կատարել է մի կարևոր եզրակացություն, որը ես դրական եմ համարում, այն է՝ Սահմանադրության նախաբանը որպես անփոխարինելի հոդված չի կարող որևէ մեկը փոփոխության ենթարկել՝ այդ թվում ժողովուրդը որն ընդունել է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՍԴ կողմից «ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժո­ղովի ու ԱՀ և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հա­մատեղ գործունեության մասին» կանոնակարգը Սահմանադրության համապատասխանելու որոշմանը:

«Այսինքն, ինքնասահմանափակման կանոնն է դրված, որը նորմալ է, բայց երբ ինքը փորձում է մեկնաբանել, թե իբր այն ինչն իրացված չէ Սահմանադրության մեջ չի կարող դառնալ մեզ համար ուղորդող գործողություն, դա արդեն մանիպուլացիա է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ սրանով փորձում են քողարկել այն գործընթացները, որոնք ապագայում հնարավոր է, որ ձևակերպվեն խաղաղության պայմանագրի անվան տակ կամ՝ այլ փաստաթղթի:

«ՍԴ-ն չի անդրադարձել կարևորագույն մեկ հարցի. այս կանոնակարգով սահմանների օպտիմալացման հնարավորություն է տրվում: Օպտիմալացում նշանակում է  սահմանագծի փոփոխություն, ինչը Սահմանդրության համաձայն հանրաքվե է պահանջում, հետևաբար, ՍԴ-ն պետք է ասեր՝ այս Կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման»,- նշեց պատգամավորը: