Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կրստեր եղբայրը՝ Մահեր Հաֆեզ ալ- Ասադը սպանվել է Իսրայելի ավիահարվածի արդյունքում։ Այս մասին տեղեկություն է հրապարակել Mehr գործակալությունը։
Նման պնդում շրջանառել են իսրայելական աղբյուրները:
Ավելի ուշ Sky News-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, գրել է, որ հերքվել են տեղեկություններն այն մասին, թե Սիրիայի նախագահի եղբայրը սպանվել է իսրայելական ավիահարվածի ժամանակ։
Նշենք, որ սիրիական լրատվամիջոցները նույնպես հերքել էին այս մասին լուրերը՝ նշելով, որ Մահեր Ասադի ինքնազգացողությունը լավ է, նա չի տուժել և շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները։
Այդուհանդերձ, պաշտոնական Դամասկոսը ոչ հաստատել, ոչ հերքել է նախագահի եղբոր մահը։
Մահեր Ասադը ռազմական գործիչ է, բրիգադի գեներալ, հանրապետական գվարդիայի և էլիտար 4-րդ զրահատանկային դիվիզիայի հրամանատար: