ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները վաղ առավոտից այցելում են Եռաբլուր՝ ԱԺ նախագահ,
նախարարներ ու պատգամավորներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում
և այսօր Եռաբլոր գալու խնդիր չկա, ծնողներին, բռնի ուժ կիրառելով, չեն հեռացնում՝ նրա
անվտանգ այցը կազմակերպելու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում
հրաժարվեց պատասխանել հարցին՝ թե ի՞նչ է զգում Եռաբլուր այցելելիս՝ հայտարարելով, որ
անձնական էմոցիների մասին չի ցանկանում զրուցել։ ԱԺ փոխնախագահն իրեն մեղավոր զգալու
մասին հարցը շրջանցեց՝ աշխատանքային պարտականությունների մաս համարելով։ Արշակյանը նշեց,
որ, որպես պաշտոնյա, հաճախ է քննադատաբար մոտենում ցանկանցած հարցի և սա էլ դրանից մեկն
է, սկայան Եռաբլուրը վերաարժևորման վայր է։ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն
էլ լրագորղներին մեղադրեց սադրիչ հարցեր տալու և «ագենտ» լինելու մեջ։ ՔՊ-ական Հակոբ
Ասլանյանն էլ լրագրողներին և այն քաղաքացիներին, ովքեր երկրում ահռելի զարգացում չեն
տեսնում «քոռ» անվանեց։ Ցավալի է, որ ԱԺ պատգամավորը վիրավորանք է համարում առողջական
խնդիրը, որը ինքն էլ ունի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը,
պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ չպատասխանեցին
լրագրողների հարցերին։
Ուշագրավ է, որ լրագրողների հարցերին առանց էմոցիաների չէին կարողանում պատասխանել
արցախցները և Արցախի պաշտոնյաների մեծ մասը։ Բոլորն էլ հերոսներն էին հիշում,
խոսում գերիներից ու պատերազմի դրվագներ պատմում։
ՀՀ պաշտոնյաները, որոնց իշխանության օրոք հենց եղավ պատերազմը, կապիտուլացիոն փաստաթուղթը, ՀՀ
տարծքների օկուպացիան, Արցախի վերջնական հայաթափումը և այս ճանապարհին տրված հազարավոր
զոհերը, հանգիստ են, այնպես՝ կարծես նախորդ դարերի ու ինչ-որ օտար երկրում
տեղի ունեցող իրադարձությունների արարողակարգի են մասնակցում, կարծես հենց այդպես է
գրված պրոտոկոլը։
Այսօր ՔՊ պաշտոնյաները բավականին ադեկվատ էին տրամադրված՝ որոշված էին պաշտոնյաներ,
ովքեր պետք է պատասխանեն լրատվականների հարցերին։ Կարծես հրահանգ կար՝ ամեն ինչ կազմակերպել
առանց միջադեպերի։ Բայց չէին կարող հաշվարկել արցախցի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի
և Ալեն Սիմոնյանի հանդիպումը, թեև նույնիսկ
պատրաստ էին լսել իրենց հասցեին հնչող «մարդասպան, դավաճան» և այլ նմանատիպ արտահայտություններ
և չարձագանքել իրենց հատուկ ձևերով, օրինակ՝ թքել մարդկանց դեմքին և այլն։
Հավանաբար բոլորն են հիշում թե նախորդ տարի զոհվածների մայրերին ինչպիսի հատուկ
դաժանությամբ էին հեռացնում Եռաբլուրից՝ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ։ Ի դեպ, հարուցվեց
քրեական վարույթ, որը, բնականաբար, կարճվեց, և, որ ամենաանընդունելի էր, հանցակազմի բացակայության
հիմքով։ Ընդ որում, գործով տուժողների կային, բայց մեղավորներ այդպես էլ չգտնվեցին։
Հավանաբար նման իրավիճակը և դրա համար հանրային պարսավանքի արժանանալը Նիկոլ Փաշինյանի համար
ձեռնտու չէր։ Հայ և միջազգային հանրությունը, իր ընտրազանգվածը, հայկական սփյուռքը՝
անկախ քաղաքական հայացքներից, դատապարտեցին տեղի ունեցածը։ Սա և իր վարկանիշի օր օրի
նվազումը հաշվի առնելով՝ Փաշինյանը, հավանաբար, հրանագել է, որ թիմակիցները զսպեն իրենց
և առանց միջադեպերի անցկացնեն Եռաբլուր այցը։ Սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման օրը, Փաշինյանը նախընտրեց Եռաբլուր չգալ, այդ կերպ որոշակի լարվածությունը
թուլացավ: Հիմա էլ իր պլանավորածով անցավ, հաջորդ անգամ, ինքն էլ նախորդների պես Եռաբուր
չի այցելի այն պաշարելուց հետո՝ միջազգային գործընկերներին էլ կասի, որ խնդիրը ներքաղաքական
էր, արդեն հարթված է։









