Foto

Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին



ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող ՆիկոլՓաշինյանը Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանիաշխատանքներին։ Մինչ այլ երկրներիղեկավարներն այդ ամբիոնն օգտագործում են՝ իրենց խնդիրներն առաջ մղելուհակառակորդներիդեմ փաստարկներ ներկայացնելու կամ սեփականերկրի համար որևէ օգտակար քայլ կատարելուՓաշինյանը մեկնել էր իր «խաղաղասիրական» ուձախողված թեզերով միջազգային հանրության մոտՀայաստանի նկատմամբ տարօրինակ ու վատտրամադրություններ սերմանելու։

Ապագայի գագաթնաժողովին Փաշինյանը կարճելույթ է ունեցելորևէ բառ չի ասել ոչ Արցախիհայաթափմանոչ ռազմագերիներիոչ էլարցախցիների իրավունքների մասին։ Ավելիննույնիսկ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանականհրոսակների ներխուժման մասին չի խոսել։ Ոչ ավելոչ պակասհայտարարել է, թե կարևորագույն բանըոր կարող ենք անել ապագայի համարպոզիտիվխոսույթներ ձևավորելն է և դրանց հիմքերիստեղծման հնարավորությունների վրակենտրոնանալըանկախ նրանից այս պահին դրանքկա՞նթեոչ։ Այսօրվա գլոբալ ճգնաժամիպատճառներից մեկըստ Փաշինյանիայն է, որ «միջազգային հարթակները վաղուց դարձել ենփոխադարձ մեղադրանքներիսպառնալիքներիփակուղիներիճգնաժամերի ազդարարմանհարթակ»:

Փաշինյանը նշել է, որ ՀՀ վարչապետի իր ընթացիկմանդատը ստացել է խորհրդարանականընտրություններում իր կուսակցության կողմիցորդեգրված «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքոԱպագաայսպես թե այնպեսկաՓաշինյանից հետո էլ։ Այլ հարցթե ինչ ապագա է սպառնում Հայաստանին նրա պաշտոնավարմանօրոք։ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվումհայկական կողմին մեղադրումռևանշիստական տրամադրություններ ունենալուզինվելու մեջինքն էլ մի քանի անգամ ավելի զինվումու արդեն չի թաքցնում իրավիճակի սրմանմտադրությունները։