Foto

Այն պնդումները, թե Թուրքիան հեռանում է Արևմուտքից, կատարյալ հերյուրանք է. Էրդողան

Թուրքիային հաճախ են քննադատում իր արտաքին քաղաքականության համար, սակայն այն պնդումները, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից, կատարյալ հերյուրանք է։

Այս մասին Անկարայում ունեցած ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը կարծում է, որ իր արտաքին քաղաքականության համար Թուրքիային քննադատողները ոչինչ չեն հասկանում գլոբալ գործընթացներից ։

«Մենք հանդես ենք գալիս Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS-ի նման բոլոր կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացման օգտին։

Թուրքիան շահագրգռված է բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ»,-ասել Է Էրդողանը։

Էրդողանն ասել է,  որ բոլոր հնարավորություններն օգտագործվում են երաշխավորելու, որ Թուրքիան ամրապնդի իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային և համաշխարհային տերություն։

«Մենք երեսով շրջվեցինք դեպի արևմուտք։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք զարգացնի հարաբերությունները Արևելքի հետ»,-ասել է Էրդողանը։