Ոչ մի բան չի սպառվել, այս պահին մենք չունենք, որևէ ծրագիր, որում ունենք մինչև 1 ամսից ավել հերթագրում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով դիտարկմանը, թե քաղաքացիները դժգոհում են, որ պետպատվերների ֆոնդը սպառվել են։
«Ես չգիտեմ, ով է դժգոհել, եթե կոնկրետ օրինակը լինի՝ կհասկանանք, թե ինչումն է դժգոհությունը»,- ասաց Ավանեսյանը։
Նա նորմալ համարեց այն, որ երբ մարդիկ դիմում են համակարգչային տոմոգրաֆիայի կամ МРТ-ի համար, իրենց ասում են՝ 1-2 ամսից դա կարող է լինել. «Այս պահին 2 ամիս չեն սպասում, հերթը մինչեւ մեկ ամիս է»: