ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Ըստ այդմ՝ 2024թ.-ին հաստատվել է կարմրուկով վարակման 550 դեպք, որից 330-ը՝ երեխա, 220-ը՝ մեծահասակ: Սեպտեմբերի 2-9–ը հաստատվել է կարմրուկով վարակման մեկ դեպք, մեկ անձ հոսպիտալացվել է: