Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կիրակի օրվա սկզբից Լիբանանի տարածքից մոտ 50 արկ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ, արկերի մի մասը խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից, գնդակոծությունների հնարավոր հետեւանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Վերին Գալիլեայի շրջանում գրանցվել է Լիբանանից արձակված մոտ երեսուն արկ։ Իսրայելի պաշտպանության բանակը հաջողությամբ որսացել է մի քանի արկ, մնացածներն ընկել են բաց տարածքում․.. Կիրյաթ-Շմոնի շրջանում գրանցվել է Լիբանանից արձակված մոտ քսան արկ։ Արկերի մեծ մասը որսվել Է»,-ասվում է ՑԱԽԱԼ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։









