ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանում, արդյոք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը, թե ոչ։
«Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայտնի է «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրը, և դրան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության վերաբերյալ որոշում կա՞, թե՞ ոչ։