Մենք մոտ ենք խաղաղության պայմանագրին և այդ ճանապարհով պետք է գնանք, ես դա կարող եմ արձանագրել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա, ինչքան շուտ ունենանք այդ պայմանագիրը, այնքան լավ։
«Շատերը հիմա կասեն, որ այդ պայմանագիրը ոչ մի խնդիր չի լուծում։ Այդ պայմանագիրը մեզ տալիս է խաղաղության հասնելու հեռանկար»,- ասաց նա։









