• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է». Սարգիս Խանդանյանին մտահոգում է, որ Ադրբեջանը զինվում է



Ես նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է «Խաղաղության պայմանագրի» իր 10-րդ խմբագրումը, այստեղ մենք կարևոր քայլ ենք արել և բոլոր համաձայնեցված և գրեթե համաձայնեցված հոդվածները թողնելով պայմանագրի մեջ՝ առաջարկում ենք Ադրբեջանին ստորագրել այն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանից հայտարարել են, որ խաղաղության պայմանագրից Հայաստանը որոշ կետեր հանել է, ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյո՞ք գործընթացը առժամանակ առկախված է:

«Կարծում եմ՝ «Խաղաղության պայմանագրի» առանցքային մասը համաձայնեցված է, և նաև բովանդակային առումով, դրանք շատ կարևոր են: Այսինքն, հնարավոր է այդպիսով ունենալ Խաղաղության պայմանագիր և ստորագրել։ Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում, և Ադրբեջանը պետք է պաշտոնապես արձագանքի սրան:

Բայց նաև պիտի հաշվի առնենք, որ այն, ինչ ուղարկել է Հայաստանը՝ համաձայնեցված է և այստեղ քաղաքական կամքի հարց է, որ Ադրբեջանը ստորագրի»,- ասաց Խանդանյանը:

Անդրադառնալով ՀՀ-ի զինվելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին պահանջներին՝ Խանդանյանն ասաց. «Հայաստանի պաշտպանական կարիքները բավարարելու ու խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումներն են, 3-րդ կողմը չի կարող ստիպել կամ պահանջել չզինվել։ Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որն անարձագանք է մնացել:

Պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ևս զինվում է, եթե այնտեղ այդպիսի մտահոգություն կա, այստեղ է ՛լ ավելի կա այդ մտահոգությունը և դրա համար էլ ավելի շատ տրամաբանական էր՝ այդպիսի մեխանիզմ գործի»:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Կարծում եմ՝ Ռուսաստանը, ինչպես ցանկացած երկիր, գործում է իր շահերին համապատասխան. Ալեն Սիմոնյան


    Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ֆիկտիվ փաստաթղթերի վրա հիմնված անվտանգությունը թանկ է նստելու մեզ վրա


    ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հինգ եվրոպական երկրների հայտարարությունը Նավալնիի թունավորման վերաբերյալ


    Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ամստերդամ


    Տարադրամի փոխարժեքները փետրվարի 15-ին


    1 տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում կրկնակի աճել է. «Հերացի» վերլուծական կենտրոն


    Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը


    Զելենսկու հետ քննարկել ենք անվտանգությունը և Միացյալ Նահանգների հետ գործընկերության խորացումը․ Ռուբիո


    Եկեղեցու դեմ ծավալած այս ամբողջ պատմությունը հակաիրավական է և հակաբարոյական. «Նոր ուժ»


    Սպասվում է առանց տեղումների եղանակ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]