Foto

Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին և ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին. ԱԳ փոխնախարար (տեսանյութ)

Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ արձագանքելով NEWS.am-ի հարցին:

Նա չհստակեցրեց, թե ինչ ձեւաչափով է լինելու այդ մասնակցությունը:

Փոխնախարարը նշեց նաեւ, որ Հայաստանը մասնակցելու է նաեւ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին:

BRICS-ի ամենամյա գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում, իսկ ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հաղթանակի 80-ամյակի պատվին Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին։