Երեկ՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասիպահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին, որն ունեցել է հրազենային վնասվածք: Քննչականկոմիտեի փոխանցմամբ, զինծառայողի մահվանդեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանությանհասցնելու հոդվածի հատկանիշներով:
Հայկական բանակում ցավոք, զինծառայողներիինքնասպանության դեպքեր բազմիցս են լինում։ Պատճառը գերազանցապես ոչ կանոնադրայինհարաբերություններն են, որոնք հանգեցնում եննման ողբերգական դեպքերի։
2024 թ առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահացության 27 դեպք, որոնցից՝ 4-ը՝ ինքնասպանության կամինքնասպանության հասցնելու դեպքեր են։ 2023 թ. առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է զինվածուժերում մահացության 52 դեպք, որիցինքնասպանության կամ ինքնասպանությանհասցնելու դեպք է 5-ը։
Փաշինյանական իշխանությունները վեց տարիշարունակ տարփողում են զինված ուժերումբարեփոխումների մասին, բայց իրավիճակըարմատական որևէ բեկում չի ստանում, բանակումգողական բարքերը, զինծառայողների միջև ոչկանոնադրային հարաբերությունները շարունակումեն գոյություն ունենալ, ԶՈՒ և ՊՆ ղեկավարությունն էլզբաղված է մարդկանց աչքերին թոզ փչելով։
Իրավապաշտպանները նաև խորը կասկածներունեն ինքնասպանությունների մասով, վստահ են, որորոշ դեպքերում խոսքը սպանության, այլ ոչինքնասպանության մասին է։ Բազմաթիվ նմանդեպքեր երբեք չեն էլ բացահայտվել։