Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանինախագահ Իլհամ Ալիևի միջև, նրանք մտքեր ենփոխանակել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջևտրանսպորտային միջանցքի բացման շուրջ։ Պուտինն օրեր առաջ պետական այցով Բաքու էրմեկնել։
Երեկ նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է անդրադարձել հաղորդակցության ուղիներիբացմանը, նշել, թե Հարավային Կովկասումտրանսպորտային հաղորդակցություններիապաշրջափակումը պետք է համապատասխանիտարածաշրջանի շահերին։ Ըստ Զախարովայի, երթուղին, որը պետք է Ադրբեջանի արևմտյանշրջանները Հայաստանի տարածքով միացնիՆախիջևանի հետ, քննարկվում է ՀարավայինԿովկասում տնտեսական և տրանսպորտային բոլորկապերի ապաշրջափակման եռակողմաշխատանքային խմբի շրջանակներում։ ՄարիաԶախարովայի խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումըԲաքվի և Երևանի միջև հաղորդակցություննապաշրջափակելու հարցում ակնհայտ է և հայտնի։ «Մենք ելնում ենք նրանից, որհամապատասխանպայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձհամաձայնությամբ և փոխընդունելիպայմաններով, որպեսզի դահամապատասխանի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև նրանցհարևանների շահերին»,- հավելել է նա:
Զախարովան պնդել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմհայտարարությունը գործող փաստաթուղթ է, և դրաայլընտրանքը չկա։ «Եթե Ձեզ հայտնի է այլ բան, եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որևէ մեկըպաշտոնական բարձր մակարդակով հրաժարվելէ այդ փաստաթղթից, կամ ասենք՝ հետ է կանչելիր ստորագրությունը, կամ պաշտոնականհայտարարություն է արել, թե այդփաստաթուղթն այլևս չի գործում, ապա մենք այդմասով կմեկնաբանենք։ Բայց, այս պահին նմանբան չենք լսել», - ասել է նա։
ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարումեն, թե եռակողմ հայտարարությունը խախտվել է հենց Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, իսկհաղորդուղիներն անցնելու են ՀՀ իրավազորությաններքո։ Միևնույն ժամանակ, որևէ հայտարարությունչեն արել հայտարարությունից ստորագրությունըհետ կանչելու մասով։ Փաշինյանը շատ ավելիկարևոր գործեր ունի, հեծանիվ է վարում, լոբիմաքրում, կամ խնջույքների մասնակցում։









