Ադրբեջանի
հետ սահմանակից կամ 44-օրյա պատերազմից հետո սահմանակից դարձած մարզերի
բնակչությունը տարեցտարի նվազում է, և սա փաշինյանական իշխանության գործունեության
հետևանքն է։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Գեղարքունիքի,
Տավուշի ու Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 40 հազարով։ 2019-ի ամռանը
Գեղարքունիքում շուրջ 230 հազար մարդ էր ապրում։ Համավարակը, 44-օրյա պատերազմն ու
դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանային բախումներն իրենց հետքն են թողել՝ մարզի
բնակչությունը կրճատվել է 13 հազարով։ 2019-ին Սյունիքում գրեթե 140 հազար
մարդ էր ապրում, հիմա բնակչությունը 120 հազարի էլ չի հասնում։ Մոտ յոթ հազարով էլ
նվազել է Տավուշի մարզի բնակչությունը։
Սոցիալական
խնդիրներն ու աշխատանքի բացակայությունն, իհարկե, ազդում է մարզերի բնակչության
թվի վրա, սակայն պատերազմից հետո, երբ անվտանգային խնդիրները լրջորեն սրվել են,
արտագաղթն ավելի վտանգավոր դրսևորումներ է ստացել։ Մինչ վարչախումբը
խոսում է 2050 թ. 5 մլն բնակչություն ունենալու մասին, օրումեջ հայտարարում նոր
նախաձեռնությունների մասին, իրականում ամեն կերպ նպաստում է մարզերի բնակչության
նվազմանը։
Ըստ փորձագետների, առաջիկայում այս երեք մարզերում բնակչության թիվն ավելի է նվազելու: Հատկապես բարդ է լինելու ընդհուպ սահմանին հայտնված գյուղերի համար, որտեղ շատերն այլևս ապագա չեն տեսնում։