Ռուսաստանի և Հայաստանի միջև արագ և հարմար փոխանցումներ իրականացնող IDpay հավելվածն արդեն ունի նոր հնարավորություն, որը կհեշտացնի հաճախորդների առօրյան: Այժմ հնարավոր է ցանկացած հայկական բանկային քարտից փոխանցում կատարել ցանկացած ռուսական բանկային քարտի։
Դրամական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է լինել գրանցված և նույնականացված IDpay հավելվածում։ Իսկ Հայաստանից Ռուսաստան փոխանցումները կարելի է կատարել Idram հավելվածի միջոցով։ Հավելվածները հնարավոր է ներբեռնել Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններում։
Այն թույլ է տալիս հեշտությամբ փոխանցել գումար ստացողի հեռախոսահամարի կամ քարտի համարի միջոցով։ IDpay-ը համագործակցում է VISA, Mastercard և MIR քարտային համակարգերի հետ, ինչի արդյունքում այն հարմար է Ռուսաստանի և Հայաստանի բոլոր օգտատերերին։
Փոխանցում իրականացնելու համար IDpay հավելվածում գրանցվելուց և նույնականացում անցնելու հետո պետք է հայկական բանկային քարտը կցել Idram&IDBank հավելվածին։
Գումար փոխանցելու համար անհրաժեշտ է բացել Idram&IDBank հավելվածը, «Փոխանցել» բաժնում ընտրել «IDpay-ի հաշիվներ (Ռուսաստան)» և մուտքագրել IDpay-ում գրանցված հեռախոսահամարը։ Համոզվեք, որ հեռախոսահամարը ճիշտ է մուտքագրված, քանի որ դրանից է կախված փոխանցման հաջող ընթացքը։
Բոլոր անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց և փոխանցումը հաստատելուց հետո գումարը վայրկյանների ընթացքում կնստի IDpay հաշվին։ Ի դեպ՝ Հայաստանից Ռուսաստան փոխանցման միջնորդավճարը կազմում է ընդամենը 0,9%:
Ռուսաստանում դրամական միջոցներ ստացողը կարող է IDpay հավելվածին ստացված գումարը փոխանցել ցանկացած ռուսական բանկային քարտի և հետո տնօրինել՝ ինչպես կցանկանա։