Foto

ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահվան մեկ դեպք է գրանցվել

Արևմտյան Նեղոսի տենդից մահացածը 1938թ․ ծնված տղամարդ էր, նա ուներ ուղեկցող մի շարք քրոնիկ հիվանդություններ.  ասուլիսին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

Ըստ նրա՝ հիվանդությունը հիմնականում ընթանում է տարեցների ու քրոնիկ հիվանդների մոտ։

Մեկ հոգի է մահացել։ Տենդից մահվան այլ  դեպքեր, Աթոյանի խոսքով, Հայաստանում չեն գրանցվել։

Տնօրենի խոսքով` ՀՀ–ի հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, բայց դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում` 440 դեպք, ԱՄՆ–ում` 230, Արևելյան Եվրոպայում` 69 դեպք։