Xiaomi Youpin հարթակում սկսվել է Pule խելացի մոխրամանի քրաուդֆանդինգի արշավը, հայտնում է Gizmochina-ն։ Pule-ը կարողանում է հեռացնել տհաճ հոտերը և նվազագույնի հասցնել պասիվ ծխելու հետևանքով հասցվող վնասը: Մոխրամանն ունի մագնիսական լիցքավորման աջակցություն:
Pule մոխրամանը նախատեսված է նվազեցնելու օդի աղտոտվածությունը այն փակ տարածքներում, որտեղ ծխողներ կան: Այն կօգնի չծխողներին խուսափել երկրորդական ծխից: Ծուխը պարունակում է բազմաթիվ վնասակար նյութեր, ինչպիսիք են խեժը, նիկոտինը, ֆորմալդեհիդը և ամոնիումի միացությունները: Ծուխը ցրելու ավանդական մեթոդներն ապացուցել են, որ դրանք խնդրին անբավարար լուծում են, քանի որ նույնիսկ բաց պատուհանի դեպքում մեծ քանակությամբ վնասակար գազեր և սուր հոտեր դեռ թափանցում են օդի մեջ և չծխողները շնչում են այդ օդը:
Pule խելացի մոխրամանն ունի մաքրման քառաշերտ համակարգ, որը բաղկացած է պլազմային գեներատորից, կոմպոզիտային ջրի զտիչից, HEPA H12 ֆիլտրից և յոդի բարձր կոնցենտրացիայով ակտիվացված ածխածնի շերտից: Այս մեխանիզմը արդյունավետորեն պայքարում է փոքր տարածքներում օդի աղտոտվածության դեմ: Սարքում օգտագործվող հիդրոլիզի տեխնոլոգիան ցույց է տալիս նիկոտինի և այլ վնասակար նյութերի բարձր լուծելիությունը։ Հատուկ մանրաթելային ցանցը կլանում է խեժը և ծխից հեռացնում վնասակար նյութերը:
Գործողության ընթացքում պլազման քայքայում է փոքր մոլեկուլային միացությունները, որոնք պատասխանատու են հոտերի համար և ոչնչացնում միկրոօրգանիզմները: Խելացի մոխրամանի առանձին տարրերը կարող են մաքրվել և նորից օգտագործվել: Սարքի մարտկոցն ունի մեծ տարողություն՝ ապահովելով երկար աշխատանք՝ առանց վերալիցքավորման։ Մոխրամանի շարժական կափարիչին առկա է LED շերտ, որը զգուշացնում է մարտկոցի լիցքի ցածր մակարդակի մասին:
Pule խելացի մոխրամանի գինը քրաուդֆանդինգի փուլում կազմում է 200 յուան, որը մոտ 28 դոլար է։