Բեթ Միդլերը բացահայտել է իր երկար ամուսնության գաղտնիքը՝ «առանձին ննջասենյակներ»։ «Ամուսինս խռմփացնում է»,- բացատրել է նա Entertainment Tonight-ին տված հարցազրույցում։
78-ամյա Միդլերն ամուսնացած է Մարտին ֆոն Հասելբերգի հետ 1984 թվականի դեկտեմբերի 16-ից։ Նրանք ամուսնացան Լաս Վեգասում՝ միմյանց ընդամենը վեց շաբաթ ճանաչելուց հետո:
Բեթն ET-ին ասաց, որ իրենց ամուսնությունը եղել է «հեքիաթային ճանապարհորդություն» և խոստովանել է, որ իրենց սիրավեպի սկզբից նրանք քնել են առանձին ննջասենյակներում:
Նա և ֆոն Հասելբերգն ունեն դուստր՝ Սոֆի ֆոն Հասելբերգը։